ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես ինձ ոչ զոհ եմ համարում, ոչ էլ սուրբ. կյանքն ինձ սովորեցրեց ապրել

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես ինձ ոչ զոհ եմ համարում, ոչ էլ սուրբ. կյանքն ինձ սովորեցրեց ապրել
04.05.2015 | 10:52

Ժամանակը հաճախ ոչնչացնում է հիշողությունները, բայց երբ գալիս է պահը, ես աննկատ թերթում եմ խիղճս. գտնում մարդու գոյության, լինելու, մնալու, ապրելու ամբողջությունը, որտեղ կյանքը մի ծանր հումոր է քարոզում գլխիս, հետո ճակատագիրը շուռ է գալիս ու կորցնում մտքիս աջ ոտքը: Հետո մնում ես մի ոտքի վրա, դառնում ճակատագրի խեղկատակ ուրվականը:

Առաջին անգամ, երբ ձեռքս բռնած ինձ սովորեցնում էին նկարել, ձեռքս հուզմունքից խոնավացել էր: Ես ուղիղ գիծ չէի կարողանում գծել, չէի կարողանում գույների մեջ իմ գույնը գտնել, որովհետև մի բան կար, որ խանգարում էր արվեստների մեջ. խելագարություն, որ մինչև չես խելագարվում, չես կարողանում տեսնել, զգալ... Հետո խելագարվեցի, բայց նկարիչ չդարձա, հիմա ուղղակի գրում եմ, բայց ոչ իմ համար: Հոգիս չենթարկվեց ինձ, դուրս եկավ, ձայնը գլուխը գցած նայեց աշխարհին ու լռեց, հասկացա, որ ընդմիջումը ընթացք է, որտեղ ժամանակի մեջ ինքնուրույն ես քո լռության ու քո աներևակայելի պատկերի առաջ` միայնակ: Գիտես, ես իմ առաջին աշխատավարձով ոչ ուտելու և ոչ էլ հագնելու բան չգնեցի, գրպանս առած առաջին ստեղծած գումարով գիրք գնեցի ու ես այնքան հպարտ էի ու հաճախ կրկնում եմ` ամենալավ գիրքն աշխարհում Ձեր խիղճն է. հաճախ թերթեք այն: Հաճախ եմ ներողություն խնդրում, հաճախ նաև ինքս ինձնից, հետո: Այսօր էլ առիթը բաց չեմ թողնի ու կասեմ. ների´ր ինձ մայրիկ, որ հաճախ չեմ ասում, թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում, կարոտում... Մարդիկ կան, որոնց կյանքն արդեն իսկ արժևորված է, քանի որ նրանք լույս աշխարհ են եկել, քանի որ հնարավորություն ունեն ապրելու, ամեն առավոտ արթնանալու, զգալու կյանքը, արևի ջերմությունը, հարազատներին տեսնելու, ՄՈՐԸ ԳՐԿԵԼՈՒ: Ի՞նչ կա կյանքում ավելի թանկ, քան ամեն օր հարազատ մոր աչքերին նայելը: Իսկ գիտե՞ք, որ կան մարդիկ, ովքեր դրանից էլ են զրկված, իսկ մենք ընկել ենք պատրանքների հետևից, կյանք ենք փնտրում մեզնից դուրս: Երբեմն նեղանում եմ ինձնից, այսօրվա անարդարություններից ու ուզում եմ գնալ, հեռու, որովհետև իմ երկիրն ինձ խորթ է, որովհետև իմ երկրում ես ինձ լավ չեմ զգում, բայց հետո հանդատեցնում եմ ինձ: Պատասխանում եմ ինքս ինձ. չեմ գնալու իմ երկրից, մնալու եմ:

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ